Սյամոն «փոխում է անձնագիրը». իզուր


16:57 , 27 ապրիլ, 2023
Պնդելով, թե «ինտիլիգենցիայի» հետ հանդիմանը Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Նիկոլը կատեգորիկ կերպով դեմ է Սյամոյի նշանակմանը՝ վեջինս, այդ փաստը մատնացույց անելով, փորձել է հերքել այն փաստը, որ ինքը Նիկոլի մարդն է: Ըստ Սյամոյի տրամաբանության՝ եթե ինքը լիներ Նիկոլի մարդը, վերջինս հանդես չէր գա իր նշանակման դեմ:

Դժվար է ասել, թե որքանով է ճշգրիտ Սյամոյի հաղորդած ինֆորմացիան՝ Հարությունյանի ու մտավորականության միջև հանդիպման մանրամանսերի մասին, սակայն Սյամոյի մատնանշած հանգամանքը, եթե նույնսիկ նման բան ասել է Արցախի նախագահը, չի կարող հերքել նրա նիկոլական լինելը: Բավական է, միայն հետ գնալ մի 5 տարի ու հիշել, թե ով էր նստած «Իգլաի» գործով, ու երբ այդ բանտարկյալն ազատ արձակվեց. չլիներ Նիկոլի արկածախնդրությունը, Սյամոն շարունակելու էր փտել բանտում՝ արևի երես չտեսնելով: Եվս մի կարևոր հանգամանք, որ ոչնչացնում է Սյամոյի «փաստարկը». իսկ պատերազմի ժամանակ ո՞վ էր Արցախում երկրի ԱԽՔ-ը: Ինչո՞ւ այն ժամանակ նույն Արայիկ Հարությունյանը չէր ասում, որ Նիկոլը դեմ է Սյամոյի նշանակմանը, թե՞ Սյամոն կհամարձակվի պնդել, որ առանց Նիկոլի հետ համաձայնեցման իրեն կարող էին ԱԽՔ սարքել: Իսկ Աննայի ու Սյամոյի մեծ սե՞րը, բա դա ի՞նչ անենք: Չէ՞որ դրա մասին բոլորը գիտեն, ինտիմ մանրամասներին էլ քաջատեղյակ են շատերը:

Սյամոյն ամբողջությամբ Նիկոլի ծնունդ է՝ անկախ նրանից՝ ով ում մոտ ինչ է ասել, ուղղակի հասկանալով, որ Արցախում իր վարկանիշի վրա Նիկոլի անունը բացասաբար է ազդում, Սյամոն որոշել է նրանից մի փոքր դիստանցիա պահել: