Նիկոլը շարունակելու է փորել Հայաստանի տակը
12:51 , 27 ապրիլ, 2023
Կառավարության նիստում Հայաստանի պետական պարտքը վերջին 5 տարում գրեթե կրկնապատկած Նիկոլը հանդես է եկել ազգին ուղղված «ավետիսով». տնտեսագիտական վերլուծություն են արել ու հասկացել, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բնավ սարսափելի չէ: «46%-ով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր…: Հյաասռանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին գերադասվում է թեթև պարտք ունեցող…»,-հայտարարել է Նիկոլը Կառավարութան նիստում՝ չթաքցնելով, թե ինչն է նրան հատկապես ոգևորվել: Ըստ Նիկոլի՝ անհրաժեշտության դեպում, ընդ որում՝ ոչ միայն ճգնաժամային իրավիճակում Հայաստանը կարող է նաև պետական շատ կարևոր ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել. խնդիրը պարտքը չէ, այլ այն է, թե ինչպես է պարտքն օգտագործվում տնտեսական պոտենցիալը մեծացնելու համար՝ըստը Նիկոլի:
Բացի լրջագույն տնտեսագիտական նշանակություն ունենալուց պետական պարտքի չափը կարևորագույն ցուցիչ է նաև երկրի սուվերենության աստիճանը որոշելիս: Այս իմաստով չնայած Հայաստանը երբեք աչքի չի ընկել բարձր ցուցիչներով, սակայն այն, ինչ հիմա է կատարվում երկրի հետ, պարզ խայտառակություն է. վերջին 5 տարում Նիկոլի գովազդած «տնտեսական աճը», որն իրենց մաշկի վրա իսկապես զգում են գրեթե բացառապես ՔՊ-ականներն ու նրանց հետ քիրվայություն անողները, արդյունք է ՀՀ պետական պարտքի աննախադեպ ավելացման՝ չհաշված, իհարկե, թուրքական ստվերային փողերը՝ նույն «Վիվառոյի» միջոցով երկիր ներմուծված: Դատելով ամենայնից՝ Նիկոլը պատրաստվում է նույն ոճով կառավարել տնտեսությունը հետայսու ևս՝ չերաշխավորելով պարտքով վերցված փողերի օգտագործման արդյունավետությունը. կա՞ մի մնայուն արժեք, որ ձեռք է բերել Հայաստանը Նիկոլի օրոք, ասենք մի նորմալ գործարան, մի կարգին պրոյեկտ՝ ապագայի համար հստակ եկամտաբերություն երաշխավորող: Միայն հայ տված կասկածելի որակի բարձրահարկեր են կառուցում՝անունը «էլիտար» դնելով ու հետն էլ պարծենում, որ ավելի քան 50000 բնակարան են կառուցում՝ չհստակեցնելով՝ ում համար ու ում փողերով, եթե դրանց գները ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար սարսափելի բարձր են թվում,իսկ Թուրքան էլ չի թաքցնում Հայաստանն անվազն աջարականացնելու պլանները,եթե չհաջողվի ֆիզիկական բնաջնջման տարբերակը:
Պարտքը կվերցնի, դրանով իր համար PR ակցիաներ կկազմակերպի՝ հերթական անգամ բթացնելով «զոմբիներին» այնքան ժամանակ, մինչև բանը բանից կանցնի, ու կգան թուրքերը՝ Հայաստանը հայերից մաքրելու: