22:39 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նորագույն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր հղիության ժամանակ կաթ են խմում, մեծ է բարձրահասակ երեխաներ լույս աշխարհ բերելու հավանականությունը:
Եվրոպական ամսագրերից մեկում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ 2 սեռերի դեռահասներն էլ, որպես կանոն, բարձրահասակ են, եթե նրանց մայրերը հղիության ընթացքում խմել են առնվազն 150 միլիլիտր կաթ:
Դեռահասության ավելի ուշ շրջանում նման երեխաներն արյան մեջ ունենում են նաև ինսուլինի բարձր մակարդակ, հետևաբար նրանց մոտ պակաս է նաև երկրորդ կարգի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Բացի այդ, կաթի օգնությամբ հղի կանայք կարող են բարձրացնել իրենց ապագա երեխաների IQ-ն, հաղորդում է Mail Online-ը: