ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. ՄԵՐ ԵՐԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷԻՆ


22:26 , 6 սեպտեմբեր, 2013

Վարդան Մինասյան. Մեր երեք փոփոխություններն էլ՝ հարկադրված էինArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին հայ լրագրողները, Պրահայում կայացած մամուլի ասուլիսին, դիմավորեցին ծափողջույններով:

 - Խաղից առաջ, Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բիլեկն ասել էր, թե իրենք ավելի ուժեղ թիմ ունեն:

 - Միշտ չէ, որ ուժեղ թիմը հաղթում է:

 - Ձեր կարծիքով՝ զրկե՞լ եք չեխերին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից:

 - Մենք մտածում էինք հաղթանակի, այլ ոչ թե չեխերին խանգարելու մասին: Իրենք էլ մեզանից Երեւանում էին 3 միավոր վերցրել:

 - Խաղից առաջ, Բիլեկը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը տատանումներ ունի, բայց  խաղը ցույց տվեց, որ նման բան չկա:

 - Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով, թեեւ դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում:

 

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ դարպասապահի փոփոխությունը:

 - Միայն դարպասապահը չէր, ես ասացի, որ 3 փոփոխություններն էլ հարկադրված էին, իսկ ինչ վերաբերում է դարպասապահին, ապա նա մեր հիմնական դարպասապահն է…

 - Ի՞նչ վիճակում են փոխարինված խաղացողները:

 - Արազը եւ Կամոն՝ իրենք խնդրեցին փոխարինում, բայց թվում է, որ լուրջ չէ: Բերեզովսկու դեպքում, ավելի լուրջ է, նա ծնկի վնասվածք ունի:

 

- Կհամեմատե՞ք Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ մեր արտագնա խաղերը:

 

- Երկու դեպքում էլ՝ ուրախալի է, որ հաղթեցինք, սակայն Չեխիային մեծ կորուստներով հաղթեցինք: Բացի վնասվածքները, Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը որակազրկվեցին:

 - Այս խմբից ո՞վ է ավելի մոտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն: Իտալիան, Բուլղարիան, Հայաստանը, թե՞ Դանիան:

 - Մենք հեռուն չենք նայում: Այսօր, մեր միակ ցանկությունը՝ Դանիայի հետ խաղին պատրաստվելն է: