Ղազարյանի հրաշք գոլն ու Հայաստանի հավաքականի հաղթանակը (տեսանյութ)


22:19 , 6 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

«Էդեն արենա» մարզադաշտում ավարտվեց Աշխարհի 2014 թ.-ի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց մեր ընտրանում գոլային առավելությամբ՝ 1:0 հաշվով: 31-րդ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանը: Հանդիպմանը Վարդան Մինասյանը ստիպված եղավ երկու պարտադրված փոփոխություն կատարել. առաջին խաղակեսում Արաս Օզբիլիսին փոխարինեց Լևոն Հայրապետյանը, իսկ երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին դաշտը լքեց նաև հավաքականի դարպասապահ Ռոման Բերոզովսկին՝ ավագի թևկապը զիջելով Ռոբերտ Արզումանյանին: Բերեզովսկու փոխարինմանը անմիջապես հաջորդեց դաշտի տերերի գոլը՝ Ռոսիցկին Վարզադատ Հարոյանի օգնությամբ գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը՝ 1:1:  

Գոլից հետո մեր ընտրանու կազմում հիանալի գոլային հնարավորություն ստացավ Յուրա Մովսիսյանը, սակայն Չեխը կարողացավ կասեցնել հարվածը: Հանդիպման վերջնամասն ավարտվեց դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: Սակայն այս անգամ էլ դա չխանգարեց մեր թիմին` հեղինակելու այդքան սպասված գոլը:Հանդիպման ավելացված ժամանակում «հրաշալի» գոլ հեղինակեց Գևորգ Ղազրյանը: Վերջին րոպեին Կասպարովը մեր թիմին փրկեց վերահաս գոլից:

Այժմ մեր ընտրանին ունի 9 միավոր և միավորների քանակով հավասարվեց չեխերին: Արդյունքում` Վարդան Մինասյանի սաները շարունակում է պայքարը Աշխարհի առաջնության ուղեգրի համար:

Նշենք, որ Չեխիայի ընտրանին առաջին անգամ պարտություն կրեց «Էդեն Արենա» մարզադաշտում:

Շնորհավորում ենք հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: