Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. ՊՆ


21:17 , 26 ապրիլ, 2023

News.am-ը գրում է.

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ: