«Գրոսմայստեր» Վիգենը հատուկ պլան ունի
13:53 , 26 ապրիլ, 2023
Հավաստիացնելով, որ Հայաստանը որևիցե պարագայում Թուրքիային որևէ նախապայման կամ պահանջ չի ներկայացնելու հարաբերությունները կարգավորելու ճանապարհին՝ ուրանալով ամեն ինչ, Վիգենը միաժամանակ հայտարարել է, որ միայն հարաբերությոնների կարգավորումից հետո կարող է իրատեսական դիտվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Պահանջ պիտի առաջանա հասարակության մեջ՝ թուրքական, ընդունել այդ վայրագությունները՝ իրենց նախնիների…դա ստիպելով չես կարա անես, վախացնելով չես կարա անես. դա պիտի փոխադարձ շփումների ընթացքում առաջանա փոխադարձ վստահություն, հարգանք, և մարդիկ ընդունեն, որ դա, այս քայլն ավելի է բարձրացնում իրենց և մեզ, ոչ թե թշնամացնում»,-հայտարարել է լպրծուն ՔՊ-ականը՝ որպես խնդրի անլուծելիության պատճառ հռչակելով մեր «թշնամանքը» ու «վրեժխնդրությունը»:
Վիգենը, փաստորեն, հայ իրականության մեջ բացառիկ «հանճար» է: Բա լա՛վ, էսքան տարի ո՞նց մեկը գլխի չէր ընկնում, թե ինչպես կարելի է թուրքական պետությանը ստիպել ընդունել Հայոց ցեղասպանության փաստն ու սկսել մտածել ասենք մինիմում Կարսն ու Սուրմալուի ողջ գավառը Հայաստան հռչակելու մասին՝մի 300 մլրդ դոլարի կարգի փող էլ՝ վրադիր: Ա՛յ որ նախանիկոլյան Հայաստանում մի կոպեկի խելք ունենային «նախկինները», Արցախը տասնամյակներ ի վեր դե ֆակտո անկախ չէին պահիի, Ցեղասպանության ճանաչման խնդրի հետամուտ չէին լինի, համակողմանիորեն չէին համագործակցի Հայ դատի հետ ու վերջապես Սյունքին էլ Իլհամին նվեր կտային,որ թուրքերը գոհ մնային,գոհ մնային ու սկսեին հանգիստ խղճով հարաբերվել, առևտուր անել ու մի գեղեցիկ օր էլ մտածել հատուցման մասին:
Միակ բանը, որին հանգեցնելու է հայ-թուրքական սահմանների բացումը, Հայաստանում առակա թուրքական ագենտուրային ցանցի գերհզորացումն է լինելու՝ չհաշված, իհարկե, գռզոների է՛լ ավելի թրփոշացումը: Հետո ականատես ենք դառնալու դեմոգրաֆիական պատկերի կտրուկ փոփոխության, եթե, իհակե, մինչ այդ թուրքական կառավարությունը ՀՀ տարածքում չկազմակերպի 2015-ի ցեղասպանության շարունակությունը:
Վիգենը Թուրքիան շփոթել է Գերմանիայի հետ ու կարծում է,թե այդ երկիրն այնքան թափանցիկ ու ժողովրդավար է,որ կարող է կամովին ապաշխարել կամ ինքն իրեն դատափետել 1915-ին կատարվածի համար այնպես, ինչպես անում է Գերմանիան Հոլոքոստի դեպքում: Չէ, Վիգենը վերջին տխմարը չէ այս երկրում ու շատ լավ էլ հասկանում է, որ իր խոսքերը պարզ բարբաջանք են՝ արդարացնլու Նիկոլի բացահայտ դավաճանությունն ու Հայաստանը թուրքերի ոտքի կոխան սարքելուն միտված օրակարգը, ու քանի որ նրա միակ սրբությունն իր կուճին է, ուստի բան չի մնում, քան թուրքական լոբբինգով զբաղվել՝ Նիկոլի ազգուրացությունը հիմարներին որպես մի քանի քայլանի շախմատային բարդ կոմբինացիա մատուցելով: