21:53 , 6 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
90+2`1:2՝ Գևորգ Ղազարյանը Մովսիսյանի փոխացումից հետո խփում է հաղթական գոլը:
90՝ Մրցավարը 4 րոպե է ավելացրել հանդիպման հիմնական ժամանակին:
88՝ Ճնշումը շատ մեծ է Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Այս անգամ հարվածեց Կադլեցը. կրկին բարձ էր:
87՝ Գեբրե Սելասիեի հարվածը բարձր ստացվեց:
86՝ Մխիթարյանը հրաշալի փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, սակայն վերջինս խաղից դուրս վիճակում էր:
84՝ Վարազդատ Հարոյանը փակում է Վանեկի հարվածի ճանապարհը:
82՝ Կասպարովը կրկին վստահ է գործում:
81՝ Խաղադաշտի կենտրոնական մասում խախտման համար Եդիգարյանը դեղին քարտ է ստանում:
79՝ Կասպարովը փրկում է դրությունը՝ Ռոսիցկու հարվածից հետո:
76՝ Կամո Հովհաննիսյանին փոխարինում է Մարկոս Պիզելին. Վարդան Մինասյանը ռիսկի է դիմում:
74՝ Մովսիսյանննննննննննննննննննն... Մխիթարյանը մեն-մենակ դուրս բերեց Մովսիսյանին, ում հարվածից հետո Պետեր Չեխը փրկեց դրությունը:
73` Վտանգավոր դրություն էր մեր տուգանային հրապարակում, սակայն տանտերերի ֆուտբոլիստը շեղ ստացվեց:
71՝ ԳՈԼ: Թոմաշ Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպչեց Վարազդատ Հարոյանին և հայտնվեց մեր դարպասում: