Գարեջուր՝ ավոկադոյից


21:59 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 24-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած ավոկադոյի փառատոնի ժամանակ ներկայացվել է գարեջուր, որը եփված է եղել հենց ավոկադոյից: Գարեջրի բաղադրության մեջ մտնում են կծու պղպեղ, կիտրոն և գուակամոլե սոուսի այլ բաղադրիչ տարրեր:

Յուրօրինակ բաղադրատոմսի մշակող Angel City Brewery ընկերությունը պնդում է, որ գարեջուրը պատրաստելիս արհեստական ներկեր, համ ու հոտ տվող նյութեր չեն գործածվել:

Հայտնի չէ՝ գարջուրը շուկա կհանվի՞, թե՞ դրանով կհյուրասիրվեն միայն փառատոնի ընթացքում:

Այս մասին հաղորդում է Kedem-ը: