ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:1 (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)


21:29 , 6 սեպտեմբեր, 2013

Չեխիա-Հայաստան՝ 1:1 (Թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

71՝ ԳՈԼ: Թոմաս Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպչեց Վարազդատ Հարոյանին և հայտնվեց մեր դարպասում:

68` Այնուամենայնիվ, Բերեզովսկին չկարողացավ շարունակել հանդիպումը: Բերեզովսկու փոխարեն խաղադաշտ է մտնում Գևորգ Կասպարովը:

66՝ Խաղը վերսկսվեց: Կարծես ամեն ինչ լավ է մեր դարպասապահի մոտ:

65՝ Մինչ Բերեզովսկին բժշկական օգնություն է ստանում, Դավիթ Լիմբերսկին խաղադաշտում տեղը զիջեց Մարեկ Սուխին:

62` Ծնկի վնասվածք է ստացել Ռոման Բերեզովսկին: Խաղը դադարեցված է: Երկրպագուները վանկարկում են Բերեզովսկու անունը:

60` Անկյունյանի խաղարկումից հետո Մովսիսյանը անհաջող հարված կատարեց դարպասին:

57՝ Մխիթարյանն ու Մովսիսյանը չեխերի տուգանային հրապարակում խաղարկեցին գնդակը, որից հետո այն հայտնվեց Գևորգ Ղազարյանի մոտ, սակայն վերջինս բարձր հարվածեց:

55՝ Միքայել Ռաբուշիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Վացլավ Կադլեցը:

54՝ Միքայել Ռաբուշիչը տուգանային հրապարակում շրջանցեց Հրայր Մկոյանին, հարված կատարեց, սակայն շեղ:

53՝ Տուգանային հարվածի անհաջող խաղարկում:

51` Թոմաշ Ռոսիցկին կոպիտ խաղաց Արթուր Եդիգարյանի նկատմամբ և զգուշացվեց դեղին քարտով: Մերոնք տուգանային հարվածի իրավունք են ստացել:

48՝ Կարելի էր գրավել դարպասը: Աջ եզրից Հենրիխ Մխիթարյանը փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանը, սակայն վերջինս նպաստավոր դիքից չկարողացավ արդյունավետ հարված կատարել:

45՝ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

45 + 3՝ Առաջին խաղակեսի ավարտ: Ընդմիջման ենք գնում հաղթողի կարգավիճակով:

45` Հանդիպման մրցավարը երկու րոպե է ավելացրել առաջին խաղակեսի հիմնական ժամանակին:

44՝ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դուրս եկավ անկյունային: Խաղարկումից հետո մեր տղաները անհաջող գործեցին:

42՝ Կանոնների խախտման համար դեղին քարտ ստացավ Յուրա Մովսիսյանը:

36՝ Կրկին հեռահար հարվածով աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը, սակայն գնդակը անդրադաձավ տանտերերի ֆուտբոլիստից և դուրս եկավ անկյունային:

31՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Մոտ 30 մետրից Կառլեն Մկրտչյանը ձախ ոտքի ուժգին հարվածով գրավում է Պետր Չեխի պաշտպանած դարպասը:
29՝ Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով թողեց ասպարեզը... Լեւոն Հայրապետյանը փոխարինեց նրան:
28՝ Ռոբերտ Արզումանյանը կենտրոնում գցեց Տոմաշ Ռոսիցկուն եւ դեղին քարտ ստացավ... Ֆրանսիացի մրցավարն արդեն 3-րդ դեղինն է ցույց տալիս:
27՝ Օզբիլիսի հարվածն իր վրա ընդունեց «պատը»: Անկյունային:
26՝ Օզբիլիսը վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց: Միգուցե հենց նա էլ կկարողանա այն իրացնել...
24` Դավիթ Լիմբերսկին կոպիտ խաղի համար զգուշացվեց:
21՝ Արաս Օզբիլիսը կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ:
18` Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել չեխերը, սակայն անհաջող իրացրին այն:
15` Չեխերը մեկնարկում ընդգծված առավելություն ունեն, իսկ Հայաստանին դեռ չի հաջողվում խաղը դուրս բերել սեփական կիսադաշտից: 
13՝ Կրկին հրաշքով Հայաստանը խուսափում է գոլից... Տուգանային հարվածի խաղարկումից հետո Բերեզովսկին բռունքներով գնդակը հեռացրեց, սակայն այն հայտնվեց տանտերերի մոտ. հետեւեց հարված դեպի գրեթե անպաշտպամն դարպասը, սակայն շեղ էր:
11՝ Պետր Յիրաչեկն էր հայտնվել նպաստավոր դիրքում, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
10՝ Հերթական անկյունայինն իրացրին տանտերերը, սակայն վտանգավոր ոչինչ չկար:
5` Չեխերը մեկնարկում բավական ակտիվ են:

1՝ Տհաճ իրավիճակ էր Հայաստանի տուգանայինում, սակայն պաշտպանները կարողացան փակել դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը:
1` Հանդիպումը մեկնարկեց:

19:50
 Տրիբունաներում բավական ակտիվ են հայ ֆուտբոլասերները, որոնք այսօր երթով ժամանեցին մարզադաշտ:

19:35 Բարեւ Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ: Պրահայում քիչ անց կմեկնարկի աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան մրցավեճը: