Կասկած չկա, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խուճապի տարածման աղբյուրը Բաքուն է


12:50 , 25 ապրիլ, 2023
ՆԳՆ փրկարար ծառայության լրատվական բաժնից տեղեկացրել են,որ Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Ահազանգերը ստացվել են էլեկտրոնային փոստի միջոցով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի հասարակությունը ենթարկվում նմանատիպ տեռորի.միառժամանակ առաջ էլ, ինչպես հայտնի է, մետրոյում ռումբերի մասին ահազանգեր էին աստացվել, բայց հետո պարզ էր դարձել, որ գործ ունենք հերթական խեղկատակության հետ: Ընդ որում՝ այն ժամանակ էլ, ինչպես հիմա, ակտիվորեն օգտագոծվել էր միևնույն գործիքակազմը:

Նիկոլի խորհրդարանական ճամարտակությունից հետո Ադրբեջանը կատարելապես բլոկադայի ենթարկեց Արցախը:Արցախը Հայաստանին կապող կամրջին Անցակետի տեղադրմամբ, ըստ էության, Բաքուն հասկացրեց, որ աներկբայորեն պատերազմ է տենչում՝ Արցախում էթնիկ զտման հստակ նպատակով: Ակնհայտ է նաև, որ թե՛ Մոսկվայից, թե՛ արևմտյան որոշ պաշտոնյաների կողմից ստացված արձագանքները ունակ չեն լինելու՝ փոխելու Ալիևի մտադրությունները: Ալիևը փաստացի պատերազմ է հայտարարում Հայաստանին, իսկ հայտնի է, որ պատերազմի մի կարևոր բաղադրիչ էլ թիրախավորված երկրի հանրության շրջանում խուճապ տարածելն է: Կասկած չկա, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խուճապի տարածման աղբյուրը Բաքուն է,որի կապիկությունների առաջ Հայաստանը մնացել է միայնակ:

Հարց է առաջանում՝ բացի թշնամական նամակների հիման վրա այստեղ-այնտեղ ստուգումներ անցակցնելը ուրիշ ինչի՞ է ընդունակ նոր կազմավորված ՆԳ նախարարությունը. պետք է կարողանալ նախևառաջ կանխարգելել տեռորսիտական գործողությունները ու հետո միայն մտածել պոստֆակտում գործելու մասին՝ որ մակարդկաում էլ դրանք իրականացվեն:

Չնայած ումի՞ց ի՞նչ ենք պահանջում…