Ադրբեջանցի զինծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Տեղ համայնքի բնակիչների համար․ «Թաթոյան» հիմնադրամ (Video)


11:44 , 25 ապրիլ, 2023

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:

Ասված է «Թաթոյան» հիմնադրամի հայտարարության մեջ․

«Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։

Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ»: