Մեկնարկել է Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը


20:07 , 6 սեպտեմբեր, 2013

Եվ այսպես, սկսվել է Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը: Ինչպես հիշում ենք, նախորդ խաղում մենք 3:0 հաշվով պարտվեցինք չեխական ընտրանուն, և այս հանդիպումը որոշիչ նշանակություն ունի: Եթե մենք չհաղթենք, կարող ենք մոռանալ Աշխարհի չեմպիոնատին մասնակցելու մասին, իսկ եթե հաղթենք էլ, շատ բան կախված է լինելու մեր խմբում ընդգրկված մյուս ընտրանիների խաղերի հաշիվներից, բայց տեսականորեն հավանականություն կա, որ մենք կհաղթահարենք խմբային փուլը:
Բուքմեյքերները Հայաստան-Չեխիա խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները. Հայաստանի հաղթանակ՝ 7,5 գործակից, Չեխիայի հաղթանակ՝ 1,48 գործակից և ոչ-ոքի՝ 4,7 գործակից:
Մնում է հուսալ, որ տղաները կանեն առավելագույնը և մրցակցի հարկի տակ այնուամենայնիվ կտոնեն հաղթանակ, իսկ մերոնք արդեն քանիցս ապացուցել են, որ անհնար բան չկա, այնպես որ, բոլորս մեկ մարդու պես երկրպագում ենք մեր ընտրանու տղաներին ու չենք կորցնում հավատը:

Սա էլ խմբային աղյուսակը.