18:44 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի դիվանագետների մեծ մասը և նրանց ընտանիքները լքում են Լիբանանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լիբանանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:
«Սեպտեմբերի 6-ին Պետդեպարտամենտը հետ է կանչում Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին՝ ելնելով անվտանգության սպառնալիքից: Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելությունից»,- ասվում է փաստաթղթում:
Դեսպանատանն ընդգծել են, որ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք ներկայում գտնվում են Լիբանանի տարածքում և չեն ցանականում դուրս գալ երկրից, պետք է գիտակցեն և կշռեն նման տեսակի որոշման ռիսկերը: