00:47 , 22 ապրիլ, 2023Թբիլիսիում հարձակվել են Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։
Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեսանյութով։
Միրզոյանը հարձակումը կապում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։
Նա ասել է, որ հանցագործները հարձակվել, գետին են տապալել իրեն, կոտրել հեռախոսը։