Անդոնը բարի կգտնվի՞, կբացահայտի՞, թե «մեծ ձեռքբերումներով լի» 2022-ին քանի՞ քառակուսի կիլոմետրով է փոքրացել ՀՀ սուվերեն տարածքը


15:56 , 21 ապրիլ, 2023
Փորձելով սքողել երկրում ստեղծված խայտառակ վիճակը, քաղաքական դաշտում հասունացող ճգնաժամն ու Նիկոլի դուրս տված ստերը՝ Անդոնը ԱԺ ամբիոնից փորձել էր թվարկել այն «ձեռքբերումները», որոնց ՀՀ Կառավարությունն իբր կարողացել է հասնել նախորդ տարվա ընթացքում: Ինչպես կարելի էր սպասել, Անդոնը, խտացնելով գույները, ՔՊ-ին նվիրված դիֆերամբներ է ձոնել՝ ջանալով իրեն լսողներին համոզել, թե 2022-ը հայոց պատմության մեջ ամենմեծ ձեռքբերումներով լի տարին է եղել: Միաժամանակ փնովել է ընդդիմության վարքագիծն ու համոզմունք հայտնել, որ իրենցից բողոքելու օբյեկտիվ պատճառներ գոյություն չունեն:

Հարց՝ իսկ Անդոնը բարի կգտնվի՞, հայ հանրությանը կբացահայտի՞, թե «մեծ ձեռքբերումներով լի» 2022-ին քանի՞ քառակուսի կիլոմետրով է փոքրացել ՀՀ սուվերեն տարածքը կամ Պապիկյան Սուրիկի բառադիության հետևանքով քանի զոհ է տվել հայոց բանակը, որ կարող էին չլինել: Կամ ինչո՞ւ է ստացվում այնպես, որ ողջ 2022թ.-ի ընթացքում թուրքերը շարունակել են ամրանալ կարևորագույն բարձունքներում՝ յուրացնելով ոչ միայն չեզոք գոտիները, մինչդեռ հայկական կողմը բավարար չափով ինժեներաամրաշինական աշխատանքներ այդպես էլ չի կատարել՝ սահմանները թողնելով լիովին անպաշտան ու անտեր:

Ա՛յ հենց այսպիսի անմխիթար իրավիճակն է պատճառը, որ ընդդիմադիր պատգամավորներին ստիպում է ծայրահեղ միջոցների դիմել՝ ինչ-որ կերպ բարձրաձայնելու անդոնների կողմից ծածկադմփոց արվող պրոբլեմները:

Այդ պրոբլեմները Նիկոլին բոնուսներ չեն բերում, ու հենց այդ է պատճառը, որ դրանց մասին նախընտրել է սրիկայաբար լռել Անդոնը: