«Մեծ քսանյակի» գագաթաժողովն ավարտեց աշխատանքները


17:48 , 6 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Գագաթաժողովի արդյունքներով G20-ի ղեկավարներն ընդունեցին Սանկտ-Պետերբուրգյան հռչակագիրը: 35 էջից բաղկացած փաստաթուղթը ներառում է 20 բաժիններ` նախաբանով և վերջաբանով: Փաստաթղթի տեքստը ներառում է համաշխարհային տնտեսության կայուն և բալանսավորված աճի, աշխատատեղերի ստեղծման, ֆինանսական ներդրումների հարցեր:
Բացի այդ` առանձին գլուխներ նվիրված են այնպիսի հարցերի, ինչպիսիք են բազմակողմանի առևտրի կատարելագործումը, հարկային քաղաքականության խնդիրների լուծումը, այդ թվում` հարկերից խուսափելու դեմ պայքարը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը:

Ամենախոշոր բաժիններից մեկը նվիրված է ֆինանսական կարգավորման խնդիրներին: Այն ներառում է այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են կայուն ֆինանսական ինստիտուտների կառուցումը, ֆինանսական շուկաների անխափան աշխատանքը, ինչպես նաև պայքարը ստվերային բանկային համակարգի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Նաև փաստաթղթում խոսք է գնում կլիմայի փոփոխության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

G20 անդամ երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ խթանել տնտեսական աճը և ստեղծել ավելի շատ ու լավագույն որակի աշխատատեղեր: Հաջորդ գագաթաժողովը կկայանա Ավստրիական Բրիսբեն քաղաքում` 2014թ-ին, իսկ 2015թ-ի համար G20-ին հրավիրել է Թուրքիան: