19:52 , 6 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
WBA, WBO, IBF, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն շարունակում է պատրաստվել ռուսաստանցի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտին:
Մարզումների ընթացքում բռնցքամարտիկին չի լքել հումորի զգացումը. նա համեմատել է իրեն հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ:
Հիշեցնենք, որ տիտղոսի պաշտպանության մենամարտն ուկրաինացի բռնցքամարտիկը Պովետկինի հետ կանցկացնի հոկտեմբերի 5-ին Մոսկվայում: