17:29 , 6 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում քննարկումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է Եվրամիության կայքը:
Քննարկվել են վերջին զարգացումները, որոնք ակնհայտ ազդեցություն ունեն ԵՄ-Հայաստան ասոցացման օրակարգի վրա, նշված է հայտարարության մեջ:
Նախարար Նալբանդյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք քննարկել են Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Նախարարն ընդգծել է Հայաստանի ցանկությունը՝ շարունակել խոր ու ընդգրկուն գործընկերություն զարգացնել ԵՄ-ի հետ, որը միևնույն ժամանակ չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ