Նիկոլը Երևանից էր Իլհամի ճանապարհը մաքրում, Սյամոն՝ Արցախից՝ Հայաստանի տրամադրության տակ եղած հզոր զենքերը պադվալներում «թթու դրած»
13:49 , 20 ապրիլ, 2023
«Հ1»-ի Պետոյի հարցին՝ լսեցի՞ք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա խոսում էր զենքերի մասին, այն մասին որ լուրջ զենքեր են բերվել, սակայն դրանց կեսը չի կրակվել, Սյամոն միայն իրեն հատուկ անբարոյականությամբ արձագանքել է. «Ես լուրջ մարդկանց եմ լսում, ես անլուրջ մարդկանց չեմ լսում»:
Անլուրջ Սյամոն, որ իրենից Ռեմբոյի կերպար է փորձել կերտել «Հ1»-ի երթերում, չափազանց պարզունակ կերպով է փորձել խուսափել երրորդ նախագահի դիպուկ ու ճշգրիտ խոսքերին ըստ էության արձագանքելու պարտավորությունից: Չունենալով պատասխան՝ նա քուչի լակոտի նման փորձել է վարկաբեկել հայ իրականության մեջ լրջագույն գործիչ հանդիսացող Սարգսյանին՝ հասկանալով, որ եթե շատ ծավալվի ու փորձի պատասխանել Պետրոսի հարցին, հայտնվելու է խիստ անհարմար դրության մեջ. հասկանում է՝ Սարգսյանի կողմից արձանագրված փաստը հետևանք է նաև հենց իր ծավալած գործունեության, երբ Հակոբյան Աննային բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերելով՝ Սյամոն իր սիրուհու ընկերուհու ամուսնուն բերեց-հասցրեց Շուշի: Նիկոլը Երևանից էր Իլհամի ճանապարհը մաքրում, Սյամոն՝ Արցախից՝ Հայաստանի տրամադրության տակ եղած հզոր զենքերը պադվալներում «թթու դրած»:
Ահա այս իրողության ենթագիտակցային գիտակցումն է, որ Սյամոյին ստիպել է գլուխը թաղել ավազներում՝ հետույքն ուղիղ եթերում տնկած…