Անժելիկա Վարումի և Լեոնիդ Ագուտինի աղջկան չի գրավում հանրային կյանքը


17:17 , 6 սեպտեմբեր, 2013

Operativa.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Անժելիկա Վարումի և երգիչ Լեոնիդ Ագուտինի 14-ամյա աղջիկը խոստովանել է, որ հանրային կյանքն իրեն չի գրավում:

«Ես շատ եմ վախենում լրագրողներից, որոնք անընդհատ հրում են մարդկանց՝ մորս և հորս լուսանկարելու համար: Նրանք գոռում էին, իսկ ես վախից շփոթվել էի: Չեմ հասկանում, թե մայրս և հայրս,ինչպես են 20 տարի դիմացել այդ կյանքին և դեռ շարունակում են դիմանալ: Ես չեմ ցանկանում նման կյանքով ապրել»,-ասել է զույգի աղջիկը:

Լեոնիդ Ագուտինը երկու աղջիկ ունի տարբեր ամուսնություններից: Երգիչը խոստովանել է, որ շատ էր մտածում քույրերի ծանոթության մասին: Նա կարծում էր, որ քույրերը ցանկություն չեն ունենա իրար հետ ծանոթանալ:

«Երբ իմ աղջիկները վերջապես ծանոթացան իրար հետ, ես ինձ շատ երջանիկ զգացի»,-ասել է Ագուտինը:

Լեոնիդի աղջիկները՝ Լիզան և Պալինան, այժմ շատ մտերիմ են, ինչի մասին էլ երազում էր նրանց հայրը: