30 հայտնի «գիտական փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը


17:35 , 6 սեպտեմբեր, 2013

Ադամանդների մեծ մասը բոլորովին էլ խտացված ածխածնից չի առաջանում, ինչպես կարծում էին մինչ այդ: Նրանք «ծնվում են» 150 կմ խորության վրա, իսկ ածխի կուտակումները հիմնականում լինում են 3 կմ խորության վրա:  

1


Թղջիկները կույր չեն: Այո՛, նրանք կողմնորոշվում են տարածության մեջ էխոլոկացիայի միջոցով, բայց դրանվ հանդերձ բավականին լավ տեսողություն ունեն:

2


Շիկահերները և կարմրահերները ժամանակի ընթացքում չեն անհետանա: Ռեցեսիվ գեները, որոնք պատասխանատու են մազերի գույնի համար, կարող են փոխանցվել ժառանգաբար նաև ոչ-շիկահերների ու ոչ-կարմրահերների միջոցով:

4


Մազերը և եղունգները դադարում են աճել մահանալուց հետո: Իսկ հակառակ տպավորությունն է ստեղծվում լոկ այն պատճառով, որ մահացածի մաշկը կծկվում է:  

5


Թուքի գույնի միջոցով հնարավոր չէ պարզել` հիվանդությունը բակտերիալ է, թե վիրուսային: Տարբեր հիվանդություններով հիվանդ մարդկանց մոտ թուքի գույնը լիովին տարբերվում է:

6


Մաքուր ջուրը էլեկտրականության վատ հաղորդիչ է: Այն պատճառը, որի հետևանքով մարդը կարող է էլեկտրական հարված ստանալ ջրի միջոցով, ջրի մեջ առկա բյուրեղներն են, կեղտը և այլ մասնիկները, որոնք դառնում են էլեկտրականության հաղորդիչ:

7


Գորտերից և դոդոշներից հնարավոր չէ գորտնուկ ընկնել, իսկ ձեռքով գորտնուկ ունեցող մարդուն բարևելուց բավականին հեշտ կարելի է վարակվել: Գորտնուկներն առաջանում են պապիլլոմավիրուսից, որը լինում է միայն մարդկանց մոտ:  

8


Ջայլամները չեն թաքցնում գլուխը ավազի մեջ, նույնիսկ եթե վախեցած են: Եթե նրանք վտանգ են զգում, ապա սովորություն ունեն գետնին  ընկնելու և մահացած ձևանալու:

9


Թթվածնի պակասից մաշկը չի կապտում, այլ հակառակը` ավելի կարմիր երանգ է ստանում: Երակներն ուղղակի կապույտ են երևում մաշկի տակից:

10


Շաքարավազից երեխաները չեն դառնում հիպերակտիվ: Մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխաների ակտիվությունը նույնն է շաքարավազով և առանց դրա գազավորված ըմպելիք խմելուց հետո:

11


Ճտացնելով մատների հոդերը` հնարավոր չէ արտրիտ ստանալ: Օստեոարտրիտի գլխավոր պատճառները տարիքն են, վնասվածքները, ավելորդ քաշը և գենետիկական նախատրամադրվածությունը: 

12


Եթե մթերքը բնական է, ապա դա չի նշանակում, որ այնտեղ առկա չեն պեստիցիդները: Բայց նրանց քանակությունը թե՛ օրգանական, թե՛ ոչ օրգանական մթերքում շատ քիչ է, որպեսզի անհանգստության պատճառ դառնա:  

13


Սթրեսը չի խաղում մեծ դեր խրոնիկական հիպորտոնիկ հիվանդության զարգացման դեպքում: Ուժեղ սթրեսը կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան ճնշումը, բայց այն հիմնականում հիպորտոնիայի գլխավոր պատճառը չէ: Ավելի մեծ դեր են խաղում գենետիկան, ծխելը և սխալ սնունդը:


Կայծակը կարող է նույն տեղը երկու անգամ հարվածել: Որոշ բարձրահարկ շենքերի այն տարեկան 100 անգամ հարվածում է:   

15


Լեմմինգները չեն իրականացնում մասսայական ինքնասպանություններ: Բայց միգրացիայի ժամանակ նրանք իրոք մեկ-մեկ ընկնում են ժայռերից, եթե տեղանքը նրանց ծանոթ չէ:

16


Մարդը չի ծնվում ուղեղի բոլոր ծալքերով, որոնք ձեռք է բերում տարիքի ընթացքում: Կան տեղեկություններ, որ ուղեղի որոշ հատվածներում նույնիսկ մեծ տարիքում դեռ շարունակվում է նյարդային հյուսվածքների ձևավորումը:

17


Շատերը նկարի վրա պատկերված դինոզավրին անվանում են բրոնտոզավր, իսկ իրականում այն ապատոզավր է: Բրոնտոզավրների մասին միֆն առաջացել է 130 տարի առաջ` այսպես կոչված «Ոսկրային պատերազմների» ժամանակ:

18


Մեկ գենը նույնը չէ, ինչ մեկ պրոտեինը: Բազմաթիվ գեներն առաջացնում են բազմաթիվ պրոտեիններ` կախված նրանից, թե գենի մատրիցային րիբոնուկլեոնային թթուն հյուսվածքի որ մասում է տեղակայվում: Որոշ գեներ ընդհանրապես չեն ձևավորում պրոտեիններ:

19


Ոսկե ձկնիկները բավականին լավ հիշողություն ունեն: Նրանք կարող են հիշել որոշ իրադարձություններ ամիսներ շարունակ:

20


Ամենայն հավանականությամբ, ՄԻԱՎ-ը փոխանցվում է ոչ թե մարդու և կապիկի միջև սեռական կոնտակտի հետևանքով, այլ նրա պատճառով, որ կապիկներին որսում էին նրանց մսի համար, ինչն էլ ենթադրում է շփում կենդանիների արյան հետ: 

21


Կատուներն ու շները չեն տարբերում մոխրագույնի երանգները: Բայց նրանք ընկալում են կանաչի և կապույտի նրբերանգները: Շների տեսողական դաշտն ավելի մեծ է, քան մարդունը, բայց նրանք չեն կարող շատ հեռուն տեսնել` ի տարբերություն մեզ: 

22


Այն, որ մարդիկ օգտագործում են ուղեղի «միայն 10 %-ը» սուտ է: Մենք օգտագործում ենք ուղեղն ամբողջությամբ, ուղղակի տարբեր մասեր տարբեր ժամանակահատվածներում:

23


Տուրետտի հիվանդությամբ տառապող մարդկանց միայն շատ փոքր տոկոսն է ինքնաբերաբար բղավում հայհոյանքներ: Իրականում այդ հիվանդությունը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Հայհոյանքների ինքնաբերաբար արտաբերումը կոչվում է կոպրոլալիյա:

24


Դեռևս միջին դարերի սկզբին գրեթե բոլոր գիտնակաները գիտեին, որ Երկիրը կլոր է, այլ ոչ թե հարթ: Միջնադարյան անգետ մարդկանց մասին միֆը տարածել են 1940-ական թթ. Պատմաբանական ասոցիացիայի անդամները (Մեծ Բրիտանիա):

25


Շնաձկները կարող են քաղցկեղով հիվանդանալ: Այդ միֆը, թե նրանք չեն հիվանդանում օնկոլոգիական հիվանդություններով, տարածել էր Ուիլյամ Լեյնը, ով վաճառում էր շնաձկների խռիկները` որպես «էֆեկտիվ հակաքաղցկեղային միջոց»:

26


Մեծ չինական պատը միակ ձեռակերտ կառույցը չէ, որ կարելի է տեսնել տիեզերքից: Կախված հեռավորությունից` հնարավոր է կամ անհնար տեսնել Մեծ չինական պատը և ուրիշ մեծ կառույցներ կամ ընդհանրապես ոչինչ չտեսնել: Օրինակ` Լուսնից երևում են միայն Երկրի լույսերը:

27


Ոչ մի «լուսանկարչական հիշողություն» գոյություն չունի, կա միայն շատ լավ հիշողություն: Բայց նույնիսկ բացառիկ հիշողությամբ մարդիկ չեն կարող վերապատմել տեսողական մանրամասնությունները, որոնք կարող են համեմատվել միայն նկարի հետ: 

28


Միկրոալիքային վառարանի ճառագայթումը չի կարող հանգեցնել քաղցկեղի առաջացման: Այն պարզապես տաքացնում է ուտելիքը: Քաղցկեղ կարող են առաջացնել ճառագայթման միայն որոշ տեսակներ, բայց այստեղ էլ ամեն ինչ կախված է չափից: Օրինակ` չափազնաց շատ արևային ճառագայթների ազդեցությունը իրոք կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել, բայց եթե այն չչարաշահել, ապա այն կօգնի օրգանիզմին վիտամին D արտադրել, որը շատ օգտակար է:   

29


Սափրելով մազերը` Դուք այն ավելի հաստ չեք դարձնում դրանք, ուղղակի որոշ ժամանակ նրանք ավելի կոպիտ կթվան: Պատճառն այն է, որ մազերի ծայրերը չեն նեղանում, ինչի հետևանքով կոպիտի տպավորություն են ստեղծում:

30


Դա ճիշտ չէ, որ կուլ տված մաստակը 7 տարի է մարսվում: Իրականում օրգանիզմին այդ գործողությունը կատարելու համար մի քանի ժամ է անհրաժեշտ:

 31