16:41 , 6 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հնարավոր է համարում, որ ռուսական գազը ՀՀ սահման մտնի այն գնով, ինչ գնով, որ մտնում է Բելառուս: Այս մասին Tert.am-ին ասաց հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ այն 1000 խորանարդ մետրի դիմաց կազմում է 190 ԱՄՆ դոլար:
Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Ռուսաստանը նվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը, բացասական պատասխան տվել՝ ի հեճուկս ռուսաստանյան և հայաստանյան որոշ շերտերում հնչող ակնարկների, որ այդ դեպքում սակագինը կիջնի:
Ի պատասխան այս հարցի, Գագիկ Մինասյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է հայտարարել Արմեն Մովսիսյանը, այդ ինֆորմացիան Ձեզանից եմ լսում, բայց իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, Հայաստան գազը կմտնի Բելառուսի գնով»:
Նշենք, որ Հայաստանում շատ քչերը տեղեկություններ ունեն, թե Մաքսային միությանն անդամակցության դեպքում ինչ պայմաններ, մաքսատուրքեր են գործելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ