Հոլանդական ոստիկանությունը ծառայության է վերցրել 10 առնետների


17:11 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոլանդական ոստիկանությունը ծառայության է վերցրել 10 առնետների, որոնք կօգնեն հրազենային փորձագետներին:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կրծողների զարգացած հոտառությունը կնպաստի վառոդի հետքերը գտնելու գործում: 

Բացի այդ, ոստիկանությունում նշում են, որ առնետների կիրառումը ավելի էժան է, քան շների վարժեցումը: 

Մասնագետների խոսքերով՝ արդեն որոշ երկրներում օգտագործում են առնետներին՝ հողում եղած ականները հայտնաբերելու համար: