Նիկոլի մեսիջը ոստիկաններին մեկն է՝ ես լիաժեքորեն հոգ եմ տանում ձեր մասին, դուք էլ պարտավոր եք է՛լ ավելի ժրաջանորեն հոգալ ՔՊ-ական իշխանության մասին


12:50 , 18 ապրիլ, 2023
Ոստիկանության օրվա առթիվ մասնակցելով Ոստիկանության կոլեգիայի նիստին, իսկ մինչ այդ ծանոթանալով Ոստիկանության տրանսպորտային նոր միջոցներին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներին՝ սեփական իշխանության պահպանման հարցում հիմնահենքային դեր ունեցող ուսադիրավորների առջև ունեցած իր ելույթում Նիկոլը ուժային այս բլոկի զարգացումը հռչակել է՝ պետության զարգացման խնդիր՝ հավաստիացնելով, որ Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում:

Ինչո՞ւ է Նիկոլը շեշտել այս հանգամանքը կամ ինչո՞ւ է ոստիկանների առջև ունեցած իր ելույթի մի զգալի մասը նվիրել նրանց բարեկեցիկ կենցաղն ապահովող պետական երաշխիքներին՝ վստահեցնելով, թե օրնիբուն իշխանությունները հենց այդ հարցն են պահում ուշադրության կենտրոնում:

Նիկոլի միակ մեսիջը՝ թաքնված երկար-բարակ տեքստերի տողոտակերում, մեկն է. քանի որ ինքը լիաժեքորեն հոգ է տանում ոստիկանների մասին, նրանք էլ պարտավոր են է՛լ ավելի ժրաջանորեն հոգալ ՔՊ-ական իշխանության մասին՝ սեփական մահակի ուժով հավերժացնելով Նիկոլի իշխանությունը՝ «ես քեզ դու՝ ինձ» սկզբունքով: Այլ ուղերձ Նիկոլը ոստիկաններին չի հղել ուղղակի:

Մյուս կողմից՝ բավական հատկանշական է հնչում Նիկոլի կողմից այն փաստի արձանագրումը, որ նորանկախ պատմության մեջ միայն ինքն է, որ նման ծավալների պետական ներդրումներ է իրականացրել Ոստիկանությունում: Հարց է առաջանում՝ արդյոք այդ ներդումները կարվեի՞ն, եթե Նիկոլը չունենար իշխանության պահպանման խնդիր, թե՞ այդ փողերն էլ կուղղվեին ՔՊ-ականների գրպանները՝ նրանց նյութական բարեկեցությունն է՛լ ավելի անխոցելի դարձնելու: Նիկոլի մատնանշած փաստը վկայում է նրա իշխանության բռնապետական էության մասին. այդ ներդումներն են նաև պատճառը, որ այսօր իշխանության է սոցիալական հենարանը կորցրած ու ազգի կողմից ատելի դարձած Նիկոլը:

Փողով երկար չես ձգի…