Աղազարյան Հովիկն անցել է բաց հայհոյանքների
15:47 , 17 ապրիլ, 2023
Ադրբեջանի ազգային լաթը փաստացի համբուրելուց ու հայերիս մարդակեր հռչակելուց հետո արժանանալով ֆեյսուքյան օգտատերերի դատափետմանն ու պախարակմանը՝ ՔՊ-ական Աղազարյան Հովիկն անցել է «բաց տեսարաններով» լկտի հայհոյանքների՝ գենդերային ոչ մի տարբերություն չդնելով:
Հովիկի նյարդերը տեղի են տվել երևի, և նա այլևս չի կարողացել զսպել իր ծերունական մարող բնազդները: Ճիշտ է՝ տեղի ունեցածը խայտառակություն է, բայց թերևս օգնում է ավելի հստակորեն ճանաչել Հովիկի ու նրան «կռիշ կանգնող» ՔՊ-ի իրական դեմքը: Նա, փաստորեն, ոչ միայն չի զղջացել Մեհրիբանի միջադիրին հարիր վարք դրսևորելու համար, այլև դեռ հանդգնում է պաշտպանել ադրբեջանական այն լաթի պատիվը, որի ներքո թուրքը հայակերությամբ է զբաղվել ու հիմա էլ շարունակում է ցեղասպանել:
Նիկոլն լուրջ մտահոգվելու տեղ ունի. Հովիկը շարունակաբար նպաստում է ՔՊ-ի ինքնախայտառակմանը:Շարունակի՛ր Հովի՛կ, շարունակի՛ր պատռել ՔՊ-ի դիմակը…