«Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով». Աղազարյանը չի կարողանում պարզել՝ ով է իր անունից հայհոյախառը նամակներ գրել


14:12 , 17 ապրիլ, 2023

168.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։

«Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», – ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց նա։

Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։

Պատգամավորը կարծում, որ հիմարություն է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։

«Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որ մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել», – ասաց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ Ֆեյսբուքի օգտատերերը տարածել են Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։

Աղազարյանն ասել է, թե իր էջը կոտրել են ու ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը։