20:11 , 6 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Սթրեսը հաղթահարելու ամենաճիշտ միջոցը սովորական զբոսանքն է: Գիտնականները, բազմաթիվ ուսումնասիրություններից հետո, եկել են այն եզրահանգման, որ քայլելը և վազքը հանգստացնում էնյարդային համակարգը: Ըստ նրանց՝ զբոսանքը նպաստում է նոր նեյրոնների առաջացմանը:
Փորձերը կատարվել են առնետնետի վրա: Գիտնականները սթրես առաջացնելու համար կրծողներին մտցրել են սառը ջրի մեջ: Հետո նրանց մի մասին տեղադրել են վազքուղու վրա, մյուսներին թողել հանգիստ վիճակում: Վազքուղու վրա գտնվող առնետների մոտ սկսել են գործել ակտիվությունը նվազեցնող նեյրոնները, որոնք նպաստում են, որ օրգանիզմը հանգստանա:
Գիտնականները կարծում են, որ նույն գործընթացն է տեղի ունենում նաև մարդու օրգանիզմում, գրում է The Daily Mail-ը: