16:59 , 6 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Գերմանիայի Բավարիա շրջանում ոստիկանությունն ուժի միոջոցով ազատել է քրիստոնեական աղանդի ձեռքերից 40 երեխաների։
Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, բավարական ոստիկանությունն իրականացրել է ակնհայտ փաստերի հիման վրա, որոնք ապացուցում էին, որ աղանդի ներկայացուցիչները բռնություններ են գործադրում երեխաների հանդեպ։ Քրիստոնեական «12 ծունկ» աղանդի ներկայացուցիչները, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում, նորմալ են համարում երեխաների մտրակումը։
Աղանդի ներկայացուցիչները դիմադրություն չեն ցուցաբերել ոստիկանությանը, սակայն հերքում են բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով, որ դա միայն պատժի համար է ու ոչ թե մարմնական վնասվածքներ հասցնելու։