Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել


19:21 , 15 ապրիլ, 2023

Ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության բաժնից:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:


31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: