16:00 , 6 սեպտեմբեր, 2013Պատմության ընթացքում բազմաթիվ ռազմական ձեռքբերումներ են գրանցվել, որոնք ուղղակի հեղափոխական դեր են խաղացել պատերազմներում: Այս հոդվածում փորձել ենք ներառել այն 10 կարևոր ռազմական ձեռքբերումները, որոնք նշանակալից դեր են ունեցել պատմության մեջ և փոխել պատերազմների ողջ բնույթը:
Չնայած բազմաթիվ ռազմական տեխնոլոգիաներ են առաջ եկել պատմության ընթացքում, որոնք հեղափոխական նշանակություն են ունեցել պատերազմներում, ինչպես օրինակ ռադիոհաղորդակցային կապը, վառոդը և այլն, սակայն այս հոդվածում շեշտը դրվել է միայն սպառազինության ու զենքի վրա: Հնարավոր է` ոմանք չհամաձայնեն այս ցուցակում նշված զենքերի հետ, սակայն շատերը թերևս կհամաձայնեն, որ դրանց ներդրումը վիթխարի նշանակություն է ունեցել ու հեղափոխական դեր խաղացել պատերազմներում: Ի դեպ, այս զինատեսակներից շատերը ժամանակի ընթացքում կատարելագործվել են և դեռևս շարունակում են օգտագործվել կամ օգտագործման ենթակա են մեր օրերում:
10. Ռազմակառք

Պատմության կարևորագույն ձեռքբերումներից էր երկու ակնանի ձիով կառավարվող կառքը: Այն մարդկությանը տվեց անձնական տրանսպորտի առաջին կոնցեպտը, և ավելի քան երկու հազար տարի շարունակ այն որպես կարևոր ռազմական միավոր էր օգտագործվում ռազմական համակարգում: Կառքերը առաջին անգամ ստեղծվել են Միջագետքում երրորդ հազարամյակում կամ մոտավորապես Ք.ա. 2000թ.-ին: Այս փոքրիկ չափս ունեցող երկակնանի կառքը մեկ կառապանի և մեկ նետ ու աղեղով զինված զինյալի էր կրում Ք.ա 1700թ.-ից հետո: Այս կառքերը սակայն բավականին թանկ էին արժենում և դրա հետ մեկտեղ հակված էին շուտ կոտրվելու: Այնուամենայնիվ, այս ռազմական միավորն օգտագործվել է դարեր շարունակ: Սրանք չեն փոխարինվել հեծելազորով կամ առանց կառքի հեծյալով մինչև Ք.ա. առաջին հազարամյակ` հեծելազորի առաջին անգամ ձևավորվելը:
9. Սարիսա

Սարիսան իրենից հսկայական երկբռնակավոր նիզակ է ներկայացնում, որի երկարությունը հասնում էր 5-7 մետրի: Այս նիզակներրը օգտագործվել են մակեդոնական փաղանգներում` հոծաշարք զորաբանակնեում, դեռևս Ք.ա. 3000թ.-ից: Դրա երկարությունը առավելություն էր տալիս մակեդոնացիներին հույն մարտիկների նկատմամբ, ովքեր ավելի կարճ զենքեր էին կրում: Փաղանգների խիտ կառուցվածքը «նիզակների պատ էր» ստեղծում: Նիզակների երկարությունը թույլ էր տալիս 5 շարքով նիզակներ ունենալ առաջին շարքում կանգնած մարտիկների առջև, որը հաղթահարելը խիստ դժվար էր, և նույնիսկ եթե առաջին շարքն ինչ-որ կերպ խախտվեր, ապա փաղանգը կշարունակեր ամուր առաջ շարժվել` նիզակների ևս 4 շարքով պաշտպանվելով:
Մակեդոնական փաղանգները անկոտրում էին և դրանց կարելի էր ոչնչացնել միայն ևս մեկ նման այլ փաղանգով դրա կառուցվածքը խախտելու միջոցով:
Սարիսան հայտնագործել է Ալեքսանդր Մակեդոնացու հայրը` Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին: Այնուամենայնիվ, հենց Ալեքսանդր Մակեդոնացին էր, ով այս նոր սպառազինությունն օգտագործեց Ասիայի տարածքում իր նվաճողական արշավների ընթացքում` Եգիպտոսում, Պարսկաստանում և Հնդկաստանում, բոլոր մարտերում հաղթանակ տանելով: Մակեդոնական սարիսաներով փաղանգները հսկայական նշանակություն են ունեցել մարտերում հաղթանակ տանելու համար, հատկապես Գավգամելայի ճակատամարտում պարսկական կատաղի կառքերը ոչնչացնելու հարցում: Մինչև Հռոմի վերելքը սարիսան հելլենական զորքերի հիմնական սպառազինությունն էր:
8. Նավեր

Առաջին նավարկելի նավերը ենթադրվում է, որ կառուցվել են Եգիպտոսում և գոյություն են ունեցել մոտավորապես Ք.ա. 3000 թ.-ին կամ ավելի վաղ ժամանակներից: Նրանք օգտագործվել են Նեղոսի վրա նավարկելու համար: Նեղոսի վրա քամին սովորաբար փչում է հյուսիսսից, այնպես որ երբ նրանք ցանկանում էին նավարկել դեպի հարավ, նրանք ուղղակի բարձրացնում էին առագաստը կրկնակի կայմով, իսկ երբ ցանկանում էին նավարկել դեպի հյուսիս, իջեցնում էին առագաստը: Այս վաղ ժամանակների նավերից էլ հետագայում սկիզբ են առել առաջին նավատորմային նավերը:
8-րդ և 13-րդ դարերում Հյուսիսային Եվրոպայում առաջին անգամ նավերը վիկինգների կողմից սկսեցին կառուցվել ավելի երկար, ամուր և մեծ քառանկյունաձև առագաստով, որը նպաստում էր նավերի արագությանն ու ավելի երկար ճանապարհորդություններ կատարելու հնարավորություն տալիս: Այս նավերը կոչվում էին «Կնորներ» և մինչև 1200թ. սրանք սկսեցին օգտագործվել որպես ռազմական նավեր արդեն ամբողջ Եվրոպայի տարածքով մեկ:
Հետագայում ավելի կատարելագործվելով` 1775-1862թթ-ին ռազմական նավերը հարաբերական կայունություն ձեռք բերեցին և այլևս էական փոփոխությունների չէին ենթարկվում: Դրանք հագեցած էին պարաններով, առագաստներով ու հրազենային սպառազինությամբ:
7. Հրանոթ

Առաջին անգամ 14-րդ դարում Եվրոպայում երևան եկած հրանոթները իրենց դասական ձևավորումն են ստացել 17-րդ դարում և գրեթե մնացել անփոոփոխ մինչև 19-րդ դարի կեսերը: Մինչև 17-րդ դարը հրանոթները շարժական չէին, և երկանիվ հրանոթակիրները բավականին դանդաղարժ էին: Ի վերջո այս սպառազինության համակարգը բանակի համար որպես նոր ծառայության ճյուղ սկսեց աշխատել: Շուտով հրետանին միացավ հեծելազոին ու հետևակին: Այս սպառազինության ճիշտ տեղակայությունը խիստ մեծ նշանակություն ուներ:
Հրանոթը տեղադրվում էր մի կետում, սակայն այն հնարավորություն էր ընձեռում կրակ բացել ցանկացած ուղղությամբ: Այս սպառազինությունը կարող էր հեշտությամբ գրավվել թշնամու հեծելազորի կողմից, այդ իսկ պատճառով այն տեղակայվում էր հեծելազորի ու հետևակայինների միջև, որպեսզի պաշտպանված լինի հարձակումներից ու միաժամանակ հնարավոր լինի նաև ազատ կրակ բաց թողնել: Այնուամենայնիվ, հենց այս զինատեսակն է, որ ամրոցներն ու ապարանքները ավերակների էր վերածում: Օր.` 1523թ.-ին Ֆիլիպ Հեսեն աշխարհի ամենաամուր ամրոցներից մեկը` Լանդշտուկը, մեկ օրում ծնկի բերեց այս սպառազինության միջոցով:
6. Գնդացիր
Գնդացիրը հայտնագործել է Ռիչարդ Գաթլինգը: Բազմակի փողաբերանների շնորհիվ սպառազինության այս համակարգն ավելի երկարատև առանց ընդհատումների կրակ է ապահովում, քան դրան նախորդող օդային հովացմամբ հրազենը: Սկզբում այս նոր սպառազինությունն այնքան էլ հաջողությամբ չընդունվեց դրա քաշի, բարդության ու ծախսատար լինելու պատճառով: Առաջին անգամ իսկական հրազենը հայտնագործվել է 1881թ.-ին Հիրամ Մաքսիմի կողմից: Մաքսիմի հրազենը ետ սահելու համակարգ ուներ, որ թույլ էր տալիս փամփուշտներին վերաբեռնվել և ոչ թե ամեն անգամ ձեռքով լիցքավորել, որի արդյունքում կրակի հաճախականությունը ավելի բարձր էր, քան նախկինում: Մաքսիմը նաև հայտնագործել էր ջրային հովացուցչի համակարգը, որ տեղադրվում էր փամփշտակալի մոտ և կանխում հրազենի գերտաքացումը: Մաքսիմի հրազենը տարբեր նախագծումներով մեծապես օգտագործվել է Առաջին համաշխարհայիկն պատերազմի ժամանակ: 50 տարի պահանջվեց, որպեսզի Գաթլինգի հրազենային գնդացրի կոնցեպտը կատարելագործվի, և արդեն այսօր կարելի է նույնիսկ տեսնել հրազենները մարտիկներից առանձին` որպես ռոբոտային մեքենաներ կամ ավտոմատ ավիացիոն գնդացիրներ:
Շարունակելի....