Գրիգորյան Արմենի «դինամիկ» այլասերումը
12:40 , 15 ապրիլ, 2023
Իրեն ուղղված հարցին՝ «Մադրիդյան սկզբուքններից» հրաժարվելու ու մաքսիմալ կոշտ սկզբունքներ որդեգրելու անհրաժեշտության մասին ժամանակին գրած իր հոդվածները, որոնցում առաջ էին քաշվում «Քարվաճառյան սկզբունքները», հիմա ընթերցո՞ւմ է, ի՞նչ զգացողություններ ունի հիմա, ԱԽՔ Գրիգորյան Արմենը պատասխանել է.«Բնականաբար, ինչպես ասում են, կյանքը դինամիկ է, և էնպես չի՝ ինչ մոտեցումներ ես ունեցել եմ, իրենք որոշակի փոփոխությունների չեն ենթարկվել…»:
Նեկայումս Հայաստանը ներսից կրծող իշխող խունտայի պարադոքսներից մեկն էլ այն է, որ սրանցից շատերը նախքան իշխանության գալն առնվազն իրենց հրապարակային խոսքում մշտապես իրենց դրսևորել են որպես թունդ հայրենասերներ: Նույնիսկ ԱԺ-ում ընդդիմադիր աշխատող Նիկոլն էր ժամանակին հանդես գալիս կոշտ դիրքերից՝ նախկին իշխանություններին մեղադրելով ավելորդ զիջողականության համար:
ԱԽՔ-ի վերոհիշյալ պատասխանը կարելի է «կռուտիտի» դասական դրսևորում համարել. կյանքը նրան ստիպել է նորովի նայել արցախյան հիմնախնդրին, «դինամիկան» ՔՊ-ին համոզել է, որ Արցախը չի կարող լինել դուրս Ադրբեջանի կազմից:
Մինչդեռ իրականում երբևիցե ու որևիցե պարագայում որևէ ՔՊ-ական Արցախը չի համարել՝ Հայաստան: Սրանք բոլորը միայն ձևացրել են, թե Արցախի դարդն են, որպեսզի հիմք ստանան նախկին իշխանություններին «անհարկի զիջողականության» համար մեղադրելու, այդ ֆոնին կեղծ հայրենասեր թվալու:Իսկ թե որն էր մախկին իշխանությունների անհարկի զիջողականությունը, դեռևս մնում է անհայտ, երևի այն, որ նախկինները չէին հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վե՜րջ՝ ջուր չլցնելու թշնամու ջրաղացին:
Սրանք բոլորն ի սկզբանե եղել են ազգի դավաճաններ՝ թաքնված հայրենասիրական լոզունգների տակ ու սպասելով իրենց ժամին, որ գործնականում ապացուցեն, թե ինչ են հասկանում «դինամիկայի» տակ: