Անջելինա Ջոլին «պատվավոր Օսկար» կստանա


16:14 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին 2014 թ. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կստանա Ջինա Հերշոթի անվան պատվավոր մրցանակը: Այդ մասին հաղորդում է People կայքը՝ հղում կատարելով Ամերիկյան կինեմատոգրաֆիայի արվեստի ու գիտության ակադեմիային (AMPAS):

Հերշոլթի մրցանակը «պատվավոր Օսկար» է համարվում և շնորհվելու է Ջոլիին ոչ թե դերի, այլ նրա կամավորական մարդասիրական աշխատանքի համար: 

Անջելինա Ջոլին, բացի կինեմատոգրաֆում իր աշխատանքներից, հայտնի է նաև մարդասիրական գործունեությամբ: Մասնավորապես, նա հանդիսանում է ՄԱԿ-ի Գերագույն վարչության փախստականների հարցով բարի կամքի դեսպան: Այդ առաքելության շրջանակներում Ջոլին այցելել է տասնյակ երկրներ, որտեղ հումանիտար աղետներ են տեղի ունեցել: