16:08 , 6 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Մաքսային միությունը ինչ-որ օգուտներ կարող է տալ տնտեսությանը, եթե պետությունը փորձի, օրինակ, Ռուսաստանի ապրանքային շուկաներում հայկական ապրանքներ արտահանելու քվոտաներ ստանալ մեր արտադրողների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսության մրցունակության բարձրացման քայլեր արդեն իսկ արել էր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մրցունակության առումով էականորեն զիջում են ԵՄ երկրներին:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Մաքսային միության շրջանակում մեր աշխատանքը հեշտ չի լինի: Համակարգը էականորեն չի փոխվել: Մարդիկ, որոնք ընդգրկված են այդ գործընթացները կազմակերպելու մեջ, հին են և առաջնորդվում են հին մեթոդներով: