Սամարղանդում կայացել է Լավրով-Միրզոյան հանդիպում. ՌԴ ԱԳՆ


14:29 , 14 ապրիլ, 2023
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սամարղանդում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը՝ առանց որևէ մանրամաս ներկայացնելու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը: