ՔՊ-ական բառիգը հաթաթա է տվել ռուսներին


14:45 , 14 ապրիլ, 2023
Անակնկալի գալով լրագրողներից մեկի՝ Զախարովայի հայտարարությանը վերաբերող հարցից այն մասին, որ Մոսկվան Երևանից պարզաբանումներ է պահանջում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը արձագանքել է՝ նախ՝ անհասկանալի համարելով Երևանից պարզաբանումներ պահանջելու վերաբերյալ Զախարովայի խոսքերը՝ տողատակում ակնարկելով՝ ռուսներն էնքան չկան, որ իրենցից «աչոտ» ուզեն, ապա՝ հավելել, թե իբր ՀՀ-ն իր պետական շահերով է շարժվում՝ամեն ինչ անելով՝ բարձրացնելու ԶՈւ մարտունակությունը:

«Քաջորդի» Արթուրն այնպես է մուննաթ եկել Զախարովայի վրա, ասես դրսում ոչ թե 2023-ն է, այլ՝ հեռավոր 90-ականները, երբ ՌԴ-ն ու Արևուտքն ինչ-որ կերպ կարողանում էին լեզու գտնել՝մեծացնելով մեր նման երկրների մանևրի դաշտը: Արթուրը մոռացել է, որ ՆԱՏՕ-ն հենց հիմա Ուկրաինայի տարածքում ռուսների դեմ պատերազմ է վարում, ինչն էականորեն կրճատում է մեր ռեսուրսները՝ կոմպլեմենտարիզմ խաղացնելու: Մի պարագայում, երբ Եվրոպայում կազմակերպվելիք զորավարժությունների թիրախը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, ինչպե՞ս է Երևանը պատճառաբանելու, թե ինչու է որոշել այս իրավիճակում միանալ ՆԱՏՕ-ական ճամբարին: Բա Զախարոան չի՞ ասի՝ եթե ուզում եք բանակի մարտունակությունը բարձրացնել, ինչո՞ւ չեք մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին: Օրինակ՝ Նիկոլն ի՞նչ պատասխան է տալու Պուտինին սրա հաշվով, «իմնիմինիմի՞»:

Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը գործընկերոջից մեզ համար վերածվի թշնամու ու վերջնականապես վարի տա Հայաստանը, քանզի միայն այդ դեպքում Նիկոլին կընդունեն Արևմուտքում՝ շոյելով նաև որոշ բառիգների գլուխը: