Նիկիոլն Իլհամի համար ստեղծել է իդեալական պայմաններ


11:42 , 14 ապրիլ, 2023
Տեղում կատարվածը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստան ժամանած եվրոպացի դիտորդների առաքելության խոցելիությունը կամ գուցե նաև անիմաստությունը. չնայած զոհերին՝ ԵՄ-ից պաշտոնական մակարդակով այդպես էլ ոչ մի կոշտ արձագանք չստացվեց,և ընդամենը Ֆրանսիան է հանդես եկել որոշակի կոշտ հայտարարություններով՝ գրգռելով Ադրբեջանի զայրույթը և գործնականում վերջ: Տպավարություն է, թե ԵՄ-ն ֆրանսիացիներին պահում է հայերիս խաթրը ժամանակ առ ժամանակ առնելու ու մեղմելու այն՝ անտարբերության մթնոլորտից բխելիք հանրային տրամադրությունները, որոնք գոյանում են ԵՄ չինովնիկների՝ Հայաստանի հանդեպ ցինիկ անտարբերության հետևանքովԼ մինչդեռ Փարիզը Բրյուսել չէ, ոչ էլ Բրյուսելն է Փարիզ՝սա պետք է ֆիքսել:

Միանգամից հարց է ծագում՝ եթե զեկույցներ գրող եվրոպացիների տեքստերը, որոնք նրանք պարբերաբար ներկայացնում են իրենց ղեկավարներին, գործնականում, գետնի վրա ոչ մի էական դեր չեն ունենում Ադրբեջանին սանձելու հարցում, ապա ո՞րն է իմաստը նրանց ներկայութան՝ Հայաստանի շահի տեսանկյունից՝ հատկապես նկատի ունենալով այն գրգռվածությունը, որ նրանք առաջ են բերում ռուսների մոտ: Խնդիրն այն է, որ նման սահմանային միջադեպերը, որոնք ունեն մեծ պատերազմի վերածվելու իրական լիցքեր ու պոտենցիալ, ինչ-որ իմաստով կարող են և ձեռնտու լինել ռուսներին այս իրավիճակում, քանի որ դրանք օգնում են վարկաբեկել ԵՄ առաքելությունը՝ Հայաստանում: Այսինքն՝ եթե Արցախում ադրբեջանցիների սադրանքները ձեռնտու են Արևմուտքին, քանի որ օգնում են վարկաբեկել ռուսներին,ի ցույց դնել խաղաղապահների անզորությունը, ապա Հայաստանի սահմաններին տեղի ունեցողն էլ վարկաբեկում է արևմտյան դիտորդներին՝ պարբերաբար ի ցույց դնելով Ադրբեջանի կապրիզների առջև եվրոպացիների անզորությունը՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին մերժելու ֆոնին:

Ցավոք, Նիկոլի վարած «բեդովլաթ», իսկ իրականում դավաճանական քաղաքականության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր դեպքերում շահում է լոկ Ադրբեջանը: Խարխլելով միջազգային գործընկերների ու դաշնակիցների հետ Հայաստանի բնականոն հարաբերոթյունները, մեկի հետ հարաբերոթյունները մյուսի հաշվին կառուցելով՝ Նիկոլն իդեալական պայմաններ է ստեղծել Իլհամի համար՝ Հայաստանը եթե ոչ միանգամից, ապա առնվազը տալաշ-տալաշ «թրաշելու» ու դրա համար ոչ մի կերպ չդատապարչտվելու՝ բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը: