15:35 , 6 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Վրաստանի Թելավի քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել օրերս տեղադրված Յոսիֆ Ստալինի արձանը, տեղեկացնում է apsny.ge կայքը:
Հուշարձանը պետք է ապամոնտաժվի 5 օրում: Քաղաքապետարանում նշել են, որ այն պետք է կատարեն «Ստալին» կազմակերպության ակտիվիստները, ովքեր արձանը տեղադրել էին առանց թույլտվության:
Ստալինի 3 մետրանոց արձանի բացումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին, եւ նույն գիշերն էլ անհայտ անձինք նարնջագույն ներկ էին լցրել վրան: