ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ահաբեկչի ձերբակալումը ևս մեկ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա


15:27 , 13 ապրիլ, 2023
Աճանանում (Կապան) ադրբեջանցի մարդասպան ահաբեկչի ձերբակալումը ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ևս մեկ, հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա։ Կառավարության թիվ 1 պարտականությունն է անվտանգության ապահովումը։ Եթե նա դա չի անում, իսկ նա դա չի անում ու չի անում արդեն երկար ժամանակ ու հետևողականորեն ու դիտմամբ, և այնքան դիտմամբ, որ նույնիսկ ինքն է խոստովանում այդ մասին, ուրեմն կառավարություն չկա, ուրեմն չկա, ինչքան էլ այսօր այդ բառակապակցությունը ծիծաղելի հնչի, քաղաքացիական պայմանագիր այդ կառավարության ու քաղաքացիների միջև, չկա լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ԿԸՀ ինչ թիվ է նկարել վերջին ընտրություններին։
Քաղաքացիները, իրենց ընտրված լիազորների միջոցով, ցանկացած պահի իրավասու են սահուն իշխանափոխություն իրականացնելու՝ չսպասելով հերթական համապետական ընտրությունների։