Ըստ տեղեկությունների՝ Կապանում բռնված ադրբեջանցու ձեռքին եղել է պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում սպանված պահնորդի հեռախոսը


14:03 , 13 ապրիլ, 2023
Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։
Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։
Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։
Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
ԱՊԱԳԱ ԿԱ՛