Ո՞ւր էին լինելու Նիկոլն ու Գռզոն, եթե Հայաստանում ստանդարտներ լինեին
12:30 , 13 ապրիլ, 2023
ԱԺ-ում արձագանքելով Գռզոյի «փրփրած» ելույթին՝ վերաբերող պետություն-բիզնես փոխադարձ արդյունավետ համագործակցության պակասին (Գռզոն Նիկոլին պահանջ էր ներկայացրել՝ արագ քաղաքակրթվելու)՝ Նիկոլը Գռզոյի մոտ արդարացել է, թե բա՝ Հայաստանում առհասարակ կա ստանդարտների խնդիր՝ թվարկելով այն ոլորտները, որոնցում հատկապես սուր է զգացվում այդ պրոբլեմը. սնունդ, շինարարություն, թղթաբանություն, որակ և այլն՝ ահա այս և նմանատիպ այլ ոլորտներում,ըստ Նիկոլի, չկան սահմանված ստանդարտներ,ինչի պատճառով էլ Գռզոն դժգոհ է մնում:
Նիկոլը սկզբունքորեն ճիշտ է ախտորոշել երկրում ստեղծված իրավիճակը կամ ստեղծված անբերհույս իրավիճակի պատճառները, սակայն մոռացել է ամենակարևորի մասին խոսել՝ քաղաքական դաշտի կամ իշխանության համար նախասահմանված ստանդարտների բացակայության, քանի որ երկրում առկա բոլոր խնդիրնրի սկբզնապատճառը հենց այս խնդիրն է:
Ակնհայտ է, որ եթե կոնկրետ քաղաքական դաշտում կամ քաղաքականության մեջ գոյություն ունենային ստանդարտներ, ապա Նիկոլը երբեք չէր վերցնի ՀՀ-ում իշխանությունը: Ավելին՝ երբեք չէր ճարպկի նույնիսկ Արցախն արյունոտ պատերազմով հանձնելուց հետո վերընտրվել ու հիմա էլ գալ ու կանգնել Գռզոյի դիմաց, փիլիսոփայել: Նիկոլ անունով քաղաքական գործիչ հայաստանում առհասարակ չէր լինի, է՛լ չասած այնպիսի մի փնթի երևույթի մասին, ինչպիսին է «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը, որը տառացիորեն փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին:
Երկրում ստանդարտների բացակայությունը պետք է առաջին հերթին Նիկոլին ու հետո՝Գռզոյին կամ գուցե նախ՝ Գռզոյին, ապա՝ Նիկոլին. ստանդարտներ լինեին, Գռզոն այսօր երկրի տերը չէր լինի, ուժայինների վրա այսքան մեծ ազդեցություն չէր ունենա, ժամանակին թալանածի համար էլ պատասխան կտար: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլին, ապա նա վաղուց կա՛մ բանտում կլիներ, կա՛մ էլ՝ երկրից փախած, քանի որ նրա տեսակը չի կարող ինքն իրեն համապատասխանեցնել և որևիցե ստանդարտի, եթե, իհարկե, շտրիխ կոդը թուրքերը չեն խփել: