Օբաման առայժմ չի շփվում Պուտինի հետ


14:51 , 6 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Մեծ քսանյակի 2-րդ ֆորումը: ՌԻԱ Նովոստին գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան մեկնարկը զրուցում էր Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Համաժողովի ժամանակ Պուտինն ու Օբաման մոտ են նստած. նրանց միջեւ Ինդոնեզիայի նախագահն ու Ավստրալիայի վարչապետն են:

Նախօրեին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Պուտինն ու Օբաման կշփվեն միմյանց հետ: