14:45 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրազիլիայի բնակիչ Ապերեսիդու Կաստալդուն որոշել է ամուսնանալ իր տնային կենդանու՝ Կարմելիտա անունով այծի հետ՝ հաղորդում է The Evening Standard-ը: 74-ամյա տղամարդու խոսքերով՝ ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվի, բայց տոնական արարողությունը, միևնույն է, կկայանա:
«Նա գումար չի ծախսում, չի խոսում և չի կարող հղիանալ»,- հայտարարել է տարեց մարդը՝ բացատրելով իր ընտրությունը:
Նախկին քարտաշ Կաստալդուն պատմել է, որ հարսանիքը նշանակված է հոկտեմբերի 13-ին: Արարողությունն անցկացնելու է Անտոնիո Ֆիրմինուն, ով իրեն անվանում է երկրի վրա սատանայի կամակատար և հանդիսանում է Բրազիլիայի ամենահայտնի սատանայապաշտը՝ նշում է Yahoo! Brasil Notícias-ը: Թոշակառուն նման ընտրութունը բացատրել է նրանով, որ եկեղեցին հրաժարվել է անցկացնել ծիսակարգը:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես են Կաստալդուի հարազատներն արձագանքել նման արտասովոր քայլին: