Նիկոլը հրամայել է «պանիկա» չտարածել
12:50 , 12 ապրիլ, 2023
Քիչ-քիչ պարզ է դառնում Հայատանում ցայսօր թրև եկող ադրբեջանցի զինվորականի հանդեպ ՔՊ-ական իշխանության վերաբերմունքը, քանի որ արդեն իսկ փաստի առնչությամբ հասցրել են արտահայտվել որոշ վայ ՔՊ-ականներ: Օրինակ՝ «մտավորական» Աղազարյան Հովիկը կարծիք է հայտնել, որ ազերի զինվորները Սյունիքում են հայտնվել նախնյաց կանչով ու քարտեզներով՝ կատարվածը շատ արտառոց չհամարելով: Մեկ այլ ՔՊ-ական Խանդանյան Սաքոն ուղիղ տեքստով հայտարարել է, որ ադրբեջանցու՝ Հայաստանում գտվելուց բխող ռիսկերը բարձր չի գնահատում, իսկ ահա Հակոբյան Վաղոն խնդրի վերաբերյալ հնչող անհանգստությունները համարել է անհիմն՝ոչ մի տարօրինակ բան չտեսնելով կատարվածում:
Անշուշտ, ՔՊ-ական «մտքի գիգանտներից» մի քանիսը ևս դեռ կհասցնեն արտահայտվել խնդրի վերաբերյալ, բայց հաստատ է, որ նրանցից ոչ մեկը վերոհիշյալ պատգամավորների արձագանքներում նկատվող գծից չի շեղվելու. Նիկոլը հրամայել է «պանիկա» չգցել ժողովրդի մեջ ու թեման մանրից «ջրել», իսկ թե այդ ընթացքում ինչ գործողությունների կարող է դիմել Նիկոլի հարազատը ՀՀ տարածքում, նրան, ինչպես հասկանալի է, շատ քիչ է հետաքրքրում: Տո որ մի տեռոր էլ անի թուրքը Հայաստանում, Նիկոլը դրան դեմ չի էլ լինի,քանի որ գիտի՝ ինչպես արդարացնի դիվերսանտին Իլհամի:
Ողջ ՔՊ-ն է Իլհամի դիվերսանտը, այնպես որ՝ քանի դեռ չենք ազատվել այս խունտայից, ստիպված ենք լինելու հովիկաղազարյաններից լսել իլհամական հայադավ թեզերը.Իլհամն է, չէ՞, Սյունիքը համարում իրենց նախնյաց բնօրրան…