14:27 , 6 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի անսպասելի որոշումը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համեմատում է ֆուտբոլային դիվանագիտության հետ, երբ մեկ գիշերում հայ-թուրքական հարաբերությունները նախաստորագրվեցին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կիրո Մանոյանը՝ ով դատապարտելով մոսկովյան հայտարարության ձևը, չի կարող նույնն ասել բովանդակության մասին, այն պարզ պատճառով, որ՝ «Անորոշություններն այնքան մեծ են երկու դեպքում էլ, որ թուղթ չկա, որ ասենք ՝սա շատ լավն է, սա շատ վատն է: Այդ երկու համաձայնագրերն էլ չեն հրապարակված»:
Ըստ Կիրո Մանոյանի՝ հարց է ծագում. հունիսից այս կողմ ի՞նչ հանկարծ փոխվեց, որ նման որոշում կայացվեց: Իսկ հունիսը ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի ու ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների ժամկետն է:
«Հիմա խոսում են այն մասին, որ ճիշտ է մի քանի ամիս առաջ խոսում էինք այն մասին, որ սահման չունենք, բայց մասնագետներն ուսումնասիրեցին, և հիմա նոր հնարավորություններ են գտել: Բայց ափսոսալին այն է, որ այդ հնարավորությունների մասին հստակ պատկերացում չկա, թե ինչ հնարավորություններ են: Եվ այդ մասին հայտարարվում է որոշումը ընդունելուց հետո և ոչ թե ինչ-որ մթնոլորտ նախապատրաստելուց հետո»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Դաշնակցականը նշեց, թե մեր հասարակության մեջ դժգոհության ալիքն ավելի նվազ կլիներ, եթե իշխանությունները համապատասխան աշխատանք տարած լինեին:
Ւնչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, ապա ըստ նրա ՝ ներկայացվող թվերը բավականին տարբեր են:
«Եվ երկու պարագայում էլ իրականության մեջ խոստումներ են, կոնկրետ բան չկա: Մի կողմից ԵՄ-ի և մյուս կողմից՝ խոստումների բավական երկար ցուցակ Ռուսաստանի կողմից: ԵՄ-ի կողմից համագործակցության շրջանակներում ընդամենը մի քանի տոկոս աճի մասին է, որ խոսվում է, իսկ երբ խոսվում է Հայաստանի և ՌԴ նախագահների հայտարարության մասին, բավական երկար շարք կա. սկսած երկաթգծից մինչև գործող ատոմակայան ու նոր ատոմակայան»,- մեկնաբանեց Կիրո Մանոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ