Ինչո՞ւ է Վերա Բրեժնևան վաճառողու դերում հայտնվել


14:39 , 6 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երգչուհի Վերա Բրեժնևան ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին: Նա քաղցկեղով հիվանդ երեխաներին է օգնում: Երգչուհին շատ հաճախ է մասնակցում  տարբեր բարեգործական ակցիաներին: Քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու համար՝ Վերան մի քանի ժամով վաճառողուհի է աշխատել: Վաճառքից 60 տոկոսը տրամադրվելու է այդ երեխաներին:

Միջոցառման կազմակերպիչները Վերային դեռ մայիսից էին առաջարկել մասնակցել ակցիային: Երգչուհին մեծ հաճույքով ընդունել է այդ առաջարկը: Վերայի ներկայությունը խանութում օգնեց, որպեսզի շատ հաճախորդներ լինեն: Երգչուհին այդ ընթացքում հասցրել է նաև լուսանկարվել իր երկրպագուների հետ: