13:55 , 6 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել հասարակական, ոչ պետական կազմակերպության կարգավիճակից զրկել «Մուսուլման եղբայրներ»-ին։
Ինչպես փոխանցում է BBC հեռուստաընկերության կայքը, նման որոշմամբ հանդես է եկել Եգիպտոսի Սոցիալական ապահովության նախարարության մամլո խոսնակը։
Այդ կերպ պաշտոնական Կահիերի իշխանությունները գտան իրավական ճանապարհ զրկելու «Մուսուլման եղբայրներին» իշխանությունից։ Նման քայլը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ գործող ժամանակավոր իշխանությունները բացատրություններ էին պահանջել հասարակական կազմակերպությունից ժողովրդական ընդվզումներ կազմակերպելու համար, իսկ վերջիններս չէին կարողացել հերքել այն փաստերը, որոնք ներկայացվել էին պետական գերատեսչությունների կողմից։