Թուրքերին Աննա՞ն է ուղղորդել 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տուն


14:48 , 11 ապրիլ, 2023
Բավական ուշագրավ մանրամասներ են «ջրի երես դուրս գալիս»՝ կապված ադրբեջանցի զինվորականների հայաստանյան «վոյաժների» հետ: Պարզվում է՝ տունը, որտեղ Սիսիանի Բնունիսում «հյուրընկալվել» են ադրբեջանցիները, եղել է այն նույն տունը, որտեղ ընդամենը մեկ ամիս առաջ աղջկա հետ միասին այցելել էր Նիկոլի կնիկը. 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան մասին է խոսքը:

Պատահականությո՞ւն, թե՞ «աննայություն»: Միամիտ պետք չէ լինել. թուրքերը չէին կարող իմանալ պատերազմում զոհված հայ զինծառայողի կոնկրետ հասցեն, եթե նախապես ինչ-որ մեկը նրանց «նավոդկա» տված չլիներ: Հարց՝ ո՞վ է ուղղորդել թուրքերին, արդյոք Աննայի այցն ուղիղ կապ ունի՞ այս պատմության հետ:

Իհարկե, անհրաժեշտ են անհերքելի փաստեր՝ Հակոբյան Աննային ուղիղ մեղադրանք ներկայացնելու համար, սակայն նույնիսկ դրանց բացակայության պայմաններում էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է. Աննայի «մարզային այցելությունները» բնավ պատահականություն չեն, քանի որ Հայաստանը թուրքերին հանձնելու առաքելությամբ Նիկոլից բացի օժված է նաև Աննան: Վերջիվերջո պատահական չէ, որ նա իրեն հենց Էրատո տխրահռչակ թագուհու հետ է ասոցացնում, պատահական չէ, որ ուր գնում է, հաջորդ օրը թուրքերն այդ ուղղությամբ մի սադրանք են կազմակերպում:

Աննան Նիկոլից վտանգավոր է, ու ա՛յ դա արդեն շատ կոնկրետ փաստ ա: