Միակ բանը, որով զբաղելու է Անոն իր կաբինետում, սեփական շեֆության կեղտերը կոծկելն է լինելու ու հայտարարելը, որ բանից անտեղյակ է ինքը, իրեն ոչինչ հայտնի չէ
13:22 , 11 ապրիլ, 2023
Ընդդիմադիր պատգամավորի՝ «Եռաբլուրում» ոստիկանական ուժերի կողմից զոհված զինվորների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնությանն ու զորամասերից մեկում 15 զինծառայողի խորհրդավոր մահվանն առնչվող հարցերին ի պատասխան Նիկոլի գրպանային ՄԻՊ-ի վերածվելու ամբիցիաներ դրսևորող մեծքթանի Անոն թերևս ժամանակից շուտ բացահայտել է, թե ով է ինքն իրականում. ուղղակի հայտարարել է ,որ տեղյակ չէ դեպքերին առնչվող մանրամասներին, չունի տեղեկություն, քանզի, բա չեք ասի, Գլխավոր դատախազությունում իր կողմից համակարգվող ոլորտի շրջանակներում չեն տեղավորվում պատգամավորի բարձրացրած հարցերը:
Ի՞նչ է արել Անոն: Անոն «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով ուղղակի հայտարարել է, որ ունենալով ՄԻՊ դառնալու հստակ երազանք ու պարտադրանք, ամբիցիա ու բուռն ցանկություն՝ իրավունք ունի և կարող է տեղյակ չլինել հայ հանրությանը մինչև հոգու խորքը ցնցած ողբերգական իրադարձությունների մանրամասներին, տեղյակ չլինել, թե ինչ է իրականում կատարվել: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Եռաբլուրում» ծնողների հետ կատարվածը ոչ պակաս ողբերգություն է, քան զորամասի հրդեհը, որի մանրամասներին, ինպես հայտնի է, նախապես էր տեղյակ Նիկոլը:
Հիմա էս մարդուց իմաստ ունի՞ ինչ-որ բան ակնկալել կամ կարծել, թե ՄԻՊ դառնալուց հետո Անոն կարող է հանկարծ վերափոխվել՝ դուրս գալով յուր ընկերուհի Վարդապետյան Աննայի գծած արհեստական «ռամկաներից»: Միակ բանը, որով զբաղելու է Անոն իր կաբինետում, սեփական շեֆության կեղտերը կոծկելն է լինելու ու հայտարարելը, որ բանից անտեղյակ է ինքը, իրեն ոչինչ հայտնի չէ, իսկ եթե ինքը, լինելով ՄԻՊ, անտեղյակ է այս կամ այն դեպքից, ուրեմն ոչինչ էլ տեղի չի ունեցել, ամեն ինչ իդեալական է Հայաստանում:
Էս կապիկության փոխարեն ավելի լավ կանեին,եթե առհասարակ Հայաստանում վերացնեին ՄԻՊ ինստիտուտը՝խնայելով բոլորիս նյարդերը…