13:44 , 6 սեպտեմբեր, 2013ArmStar.am-ը երեկ արդեն անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանին նվիրված արտակարգ համերգին, որին մանակցում էին մի շարք հայ աստղեր` Անդրեն, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Արա Գևորգյանը, Ֆորշը, Ռուզան Ավետիքյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Մհերը:

Համերգի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն էր, ով հետաքրքիր լուծումներ էր առաջարկել բոլոր ելույթներին: Օրինակ` Սոֆի Մխեյանը մոտոցիկլետով եկավ բեմ, իսկ էքսթրիմի սիրահար Անդրեն օդապարիկով իջավ ու կատարեց իր երգը:
Ինչ վերաբերում է համերգային շոուի վարողներին, ապա նրանք` Արսեն Գրիգորյանն ու Անի Դաշյանը, վերամբարձ կռունկների վրա` փրկարարի ուղեկցությամբ էին հայտարարում երգիչների հերթական համարներն ու վերևից էին հետևում համերգի ողջ ընթացքին:
Այժմ առաջարկում ենք դիտել լուսանկարներ համերգից:
Լուսանկարները տրամադրել է ԱԻՆ-ը:





Շարունակությունը՝ այստեղ